Ձայների 68 կողմ, 21 դեմ, 18 ձեռնպահ հարաբերակցությամբ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Հարկային օրենսգրքի նախագիծը։ Նախքան քվեարկությունը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ խմբակցությունը մտահոգություններ ունի նախագծի շուրջ և ձեռնպահ է քվեարկելու։
ՀԱԿ-ը ու «Օրինաց երկիր»-ը հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու նախագծին։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ չի մասնակցի քվեարկությանը, իսկ խմբակցությունը կքվեարկի ձեռնպահ։«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսափողը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոսքի կեսից անջատեց։